Տեղանք Տեսակ Տարեթիվ

Առանձնատուն Ձորաղբյուր համայնքում
2009
Ձորաղբյուր համայնք
Վանյան ընտանիքին պատկանող առանձնատան համալիրը գտնվում է Երևան քաղաքի մերձակայքում՝ Ձորաղբյուր գյուղում: Իրար հարևանությամբ գտնվող երկու հողակտորների միացումը հանդիսացավ համալիրի ճարտարապետական հորինվածքի ելակետը: Համալիրը բաղկացած է նորակառույց բնակելի, վերակառուցված բնակելի առանձնատներից և ամառային խոհանոցից: Համալիրի ոչ մի կառույց ուղղված չէ աշխարհագրական որևէ առանցքի, այլ ուղղված է դեպի ներս՝ բացվելով դեպի այգի՝ մեծ ապակեպատ ճակատներով: Արտաքին և ներքին տարածությունների հարդարման համար օգտագործվել են բետոնե մակերեսներ, մետաղյա էլեմենտներ, բարձրորակ գունավոր սվաղ: