Առանձնատուն Վահագնի թաղամասում

2011

«Վահագնի» թաղամաս
Ուզունյան ընտանիքի առանձնատունը գտնվում է Վահագնի թաղամասում, որն ունի կառուցապատման իր յուրահատկությունը՝ ի տարբերություն մյուս նմանատիպ թաղամասերի, հողակտորներն այստեղ պարսպապատ չեն: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև ազգային բնավորությունը, մեր նախագիծն առաջարկել է հետևյալ լուծումը: Մեկ առանցքի վրա տարբեր ճարտարապետական ծավալներով ստեղծել ենք կոմպոզիցիա, որը դուրս չի մնում միջավայրի կոնտեքստից, բայց և թույլ է տալիս ունենալ բակ՝ առանձնանալու համար: Առաջին հատվածը նեռարում է տեխնիկական սենյակները, ավտոտնակն ու նախասրահը: Գոյացած բակի և լողավազանի վրա ամենամեծ բացվածքն ունեցող միջին ծավալի մեջ են հյուրասենյակը, ճաշասենյակն ու խոհանոցը: Երրորդ երկհարկանի հատվածում են գտնվում ննջարանները: Առանձնատունը կառուցված է տեղական սպիտակ տրավերտինից: